Հասարակություն 

Եվրոպայում մահմեդական բնակչության թիվը հասել է 44 միլիոնի

analitik.am

Եվրոպայում մուսուլմանների թիվը հասել է 44 միլիոնի, որից 19 միլիոնը՝ ԵՄ-ում։ Եվրոպայում ամենամեծ մուսուլման բնակչությունն ունի Ռուսաստանը՝ 14 միլիոն մարդ։ Մուսուլմանները կազմում են Ռուսաստանի բնակչության 10 տոկոսը։

ԵՄ-ում ամենամեծ ցուցանիշներն ունեն Ֆրանսիան ու Գերմանիան։ Այդ երկրներից յուրաքանչյուրում ապրում է մոտ 4.7 միլիոն մուսուլման։ Համեմատության համար՝ Մեծ Բրիտանիայում մուսուլմանների թիվը կազմում է 2.9 միլիոն մարդ։ Այս մասին հաղորդել է Daily Mail պարբերականը:

Բնակչության ընդհանուր թվում մուսուլման բնակչության մասնաբաժնի ցուցանիշով առաջատարը Ֆրանսիան է, ուր մուսուլման բնակչությունը կազմում է ողջ բնակչության 7.5 տոկոսը։ Ակնկալվում է, որ մինչև 2030 թվականն այն կանցնի 10 տոկոսից։

Նիդեռլանդներում այդ ցուցանիշը կազմում է 6 տոկոս, Բելգիայում՝ 5.9 տոկոս, Գերմանիայում՝ 5.8 տոկոս, Մեծ Բրիտանիայում՝ 4.8 տոկոս։ Հաղորդվում է, որ ԵՄ-ի երկրների քաղաքների թվում ամենամեծ մուսուլման բնակչությունն ունի Փարիզը՝ 1.7 միլիոն մարդ։

Նույն շարքից