Միջազգային Քաղաքականություն 

Թրամփը կոչ է արել ահաբեկիչների համար վերականգնել ջրով կտտանքը

analitik.am

ԱՄՆ-ի նախագահի պաշտոնին հավակնող Դոնալդ Թրամպը կոչ է արել վերականգնել ահաբեկիչներին կտտանքի ենթարկելը,  տեղեկացնում է  Lenta-ն` վկայակոչելով  Fox News-ին:

Խոսքը, այդ թվում, ջրով կտտանքի մասին է  (waterboarding), երբ կասկածյալին կապում են տախտակին, թեքում են ու գլխին ջուր են լցնում, ինչը կտտանքի ենթարկվողի մոտ  ջրասույզ  լինելու զգացողություն է առաջացնում: Թրամփի կարծիքով դա տեղեկություն ստանալու համեմատաբար մեղմ մեթոդ է:

«Ես կվերականգնեի այդ պրակտիկան, — տեղեկացրել է քաղաքական գործիչը. — Այնտեղ` Իրաքում եւ Սիրիայում չեն օգտագործում ջրով կտտանքը, ուղղակի կտրում են մարդկանց գլուխները»:

Նույն շարքից