Հասարակություն 

Սերժ Սարգսյանը շնորհավորական ուղերձ է հղել Արգենտինայի նորընտիր Նախագահին

analitik.am

Նախագահ Սերժ Սարգսյանն այսօր շնորհավորական ուղերձ է հղել Մաուրիսիո Մակրիին՝ Արգենտինայի Հանրապետության Նախագահի պաշտոնում ընտրվելու կապակցությամբ:

Ինչպես տեղեկացրին ՀՀ նախագահի աշխատակազմի հասարակայնության եւ տեղեկատվության միջոցների հետ կապերի վարչությունից, Սերժ Սարգսյանն Արգենտինայի Նախագահին մաղթել է արգասաբեր գործունեություն և հաջողություններ այդ բարձր և պատասխանատու պաշտոնում:

«Հայաստանը մեծապես կարևորում է Արգենտինայի հետ բարեկամական կապերի հետևողական զարգացումն ու խորացումը: Մեր երկրների միջև հարաբերությունները մշտապես աչքի են ընկել առանձնահատուկ ջերմությամբ և մեր ժողովուրդների միջև առկա փոխադարձ համակրանքով:

Վառ են 2014 թվականին Արգենտինա կատարած պաշտոնական այցի շրջանակներում Ձեզ հետ ունեցած հանդիպման իմ հիշողությունները: Համոզված եմ, որ Ձեր նախագահության ընթացքում մեզ կհաջողվի որակական նոր մակարդակի բարձրացնել Հայաստանի և Արգենտինայի միջև բազմաբնույթ համագործակցությունը»-Õ �սված է ՀՀ Նախագահի շնորհավորական ուղերձում:

Նույն շարքից