Գիտություն 

Մթության մեջ լույս տվող պաղպաղակները կվաճառվեն Ավստրալիայում

analitik.am

Ավստրալիայի Մելբուռն քաղաքում բացվել է 196 Belowis անվանումով խանութ, որտեղ վաճառվում է մթության մեջ լույս տվող պաղպաղակ։

 

Յուրահատուկ քաղցրավենիքը, որը կոչվում է Neon Nitro, ներկայացված է 3 համով՝ ազնվամորու, արքայախնձոր-լայմի և մանգո-մարակույայի, փոխանցում է rosbalt.ru-ն։

 

Պաղպաղակը լուսավորվում է՝ շնորհիվ սննդային հեղուկ ներկերի, որոնց օգտագործումը թույլատրված է Ավստրալիայի թերապևտիկ ապրանքների վարչության կողմից։

 

Խանութի հիմնադիր Սթիվ Ֆելիչեն նշել է, որ ինքը ցանկացել է պաղպաղակ ստեղծել 1990-ականների ոճով, երբ նորաձև էր նեոնը։ Պաղպաղակն արժե 8.50 դոլար։

Նույն շարքից