Հասարակություն 

Բելգիայում հակաահաբեկչական գործողությունների արդյունքում նոր կասկածյալներ են ձերբակալվել

analitik.am

Բելգիայի ոստիկանությունը նոյեմբերի 26-ին խուզարկությունների արդյունքում Փարիզի ահաբեկչությունների գործով նոր կասկածյալների է ձերբակալել, փոխանցում է Gazeta-ն՝ վկայակոչելով RTBF-ը։

Խուզարկություններն ընթացել են Օվլե եւ Վերվիե քաղաքներում։ Նշվում է, որ ձերբակալվածներից մեկը գործով անցնում է որպես կասկածյալ, մյուսը՝ վկա։ Այլ տեղեկություններ չեն հաղորդվում։

Հայտնի է նաեւ, որ նոյեմբերի 27-ին Բրյուսելում հատուկ գործողության ժամանակ ձերբակալվել է մեկ մարդ, որը  հետախուզվում էր։ Ներկայումս նրան հարցաքննում են։

Նշենք, որ Բրյուսելում ահաբեկչական վտանգի մակարդակը 4-րդ աստիճանից իջեցվել էր մինչեւ 3-րդ մակարդակի։

Նույն շարքից