Հասարակություն 

Կիպրոսի խորհրդարանն օրինականացրել է միասեռ ամուսնությունները

analitik.am

Կիպրոսի խորհրդարանն ընդունել է միասեռ ամուսնությունները օրինականացնելու մասին օրենք: Եթե երկրի նախագահ Նիկոս Անաստասիադիսը ստորագրի փաստաթուղթը, գեյերի և լեսբուհիների զույգերը կկարողանան ամուսնական հարաբերություններ ձևակերպել: Այս մասին հայտնում է Gay Star News-ը:

Նոր օրենսդրության պայմաններով՝ ոչ ավանդական կողմնորոշմամբ ամուսինները չեն կարողանա երեխա որդեգրել: Քվեարկության արդյունքում երկրի խորհրդարանի 39 պատգամավոր կողմ է քվեարկել օրինագծին, 12-ը՝ դեմ, 3-ը ձեռնպահ է մնացել:

Գեյերի և լեսբուհիների ILGA միջազգային ասոցիացիայի գործադիր տնօրեն Էվելին Փարադիզը կառավարության որոշումն անվանել է արդարացի:

Նույն շարքից