Հասարակություն 

Փարիզի հանրային շենքերն այսօր ծածանվել են Ֆրանսիայի դրոշով

analitik.am

Փարիզում այսօր տեղի է ունեցել նոյեմբերի 13-ի ահաբեկչությունների հետևանքով զոհվածների հիշատակի սգո արարողությունը: Այս մասին հայտնում է Gazeta-ն՝ հղում անելով Reuters-ին:
Բոլոր հանրային շենքերի և տների գրեթե բոլոր պատուհաններին  ծածանվում է Ֆրանսիայի դրոշը:

Միջոցառմանը մասնակցել է Ֆրանսիայի նախագահ Ֆրանսուա Օլանդը, որն առավոտյան «Մալսելիեզի» հնչյունների ներքո ժամանել Է Փարիզի կենտրոնում գտնվող Հաշմանդամների տուն:

Միջացառմանը  մասնակցել են ֆրանսիացի բարձրաստիճան պաշտոնյաններ, զոհվածների հարազատներն ու ընկերները, ինչպես նաև ահաբեկչության հետևանքով փրկվածները:

Արարողությունը սկսվել է լռության րոպեով և ահաբեկչական գործողությունների հետևանքով զոհվածների լուսանկարների ցուցադրմամբ: Միջոցառման ժամանակ  կարդացել են 130 զոհի անունները:

Արարողության ժամանակ ելույթ է ունեցել  նախագահ Օլանդը և  խոստացել ոչնչացնել «Իսլամական պետությանը»:

aptopix-france-paris-attacks-jpeg-0a23a_newsdetailed_jpg 47rs151127a892_newsdetailed_jpg 47rs151127a927_newsdetailed_jpg 47rs151127b112_newsdetailed_jpg 47rs151127b115_newsdetailed_jpg 47rs151127b116_newsdetailed_jpg

Նույն շարքից