Գլխավոր Ռազմական 

Ադրբեջանի զինուժը հրադադարի ռեժիմը խախտել է 115 անգամ.

analitik.am

Հանգստյան օրերին ղարաբաղա-ադրբեջանական հակամարտ զորքերի շփման գծում հակառակորդի կողմից հրադադարի պահպանման ռեժիմը խախտվել է շուրջ 115 անգամ, որի ընթացքում, տարբեր տրամաչափի հրաձգային զինատեսակներից եւ ՀԱՆ-17 տիպի նռնականետից, հայ դիրքապահների ուղղությամբ արձակվել է ավելի քան 1800 կրակոց:

Պաշտպանության բանակի առաջապահ զորամասերը լիակատար վերահսկողություն են պահպանում առաջնագծում եւ անհրաժեշտ քայլեր ձեռնարկում մարտական դիրքերի պահպանությունը հուսալիորեն կազմակերպելու համար:

Նույն շարքից