Գլխավոր Հասարակություն 

Առաջիկա օրերին սպասվում են ձյան տեսքով տեղումներ

analitik.am

ՀՀ տարածքային կառավարման և արտակարգ իրավիճակների նախարարության տրանսպորտային պարկը և փրկարարական տեխնիկան լիովին պատրաստ է եկող ձմռանը: Այս մասին այսօր լրագրողների հետ հանդիպմանն ասաց ՏԿԱԻՆ ճգնաժամային կառավարման կենտրոնի պետ Հովհաննես Խանգելդյանը:

Նրա խոսքով, դեկտեմբերի 1-2-ը հանրապետության ամբողջ տարածքում, առանձին մարզերում կդիտվի տեղումներ անձրևի տեսքով, իսկ բարձրադիր գոտիներում՝ ձյան տեսքով:

Հովհաննես Խանգելդյանը նաև տեղեկացրեց, որ եղանակային կտրուկ փոփոխություն կլինի, մասնավորապես, դեկտեմբերի 3-ին և 4-ի առավոտյան սպասվում են ձյան տեսքով տեղումներ, հանրապետության տարածքը կհայտնվի ցիկլոնի ազդեցության տակ:

Նույն շարքից