Հասարակություն 

Քիմ Քարդաշյանը վախենում է շաքարախտով հիվանդանալուց

analitik.am

Ամերիկյան հեռուստաաստղ Քիմ Քարդաշյանը վախենում է ոչ միայն ծննդաբերությունից, այլև դրա հետևանքներից՝ շաքարախտից, հայտնում է Dailymail-ը:

Ինչպես առաջին հղիության ժամանակ, այս անգամ էլ նա ավելորդ կիլոգրամներ է հավաքել, ավելին, ոտքերն ու ձեռքերը ուռչում են, դժվարանում է քայլել, սակայն դա էլ ետ չի պահում նրան քմահաճույքները բավարարելուց:

Բժիշկները նրան խորհուրդ են տալիս չափավորել սնունդը, սակայն Քիմը, երևում է, չի պատրաստվում հետևել նրանց խորհրդին: Մտերիմները նույնպես ոչ մի կերպ չեն կարողանում նրան ետ պահել շատ ուտելուց:

Միայն վերջերս, երբ այնքան էին ուռչել նրա ոտքերն ու ձեռքրերը, որ նա հազիվ էր քայլում, իսկ արյան անալիզը զգուշացնում էր շաքարախտի առաջացման վտանգի մասին։ Քիմը կարծես ուշքի է եկել և խոստացել է բժիշկներին, որ կանցնի ճիշտ սննդակարգի:

2EEB89A600000578-0-image-a-45_1448861343612

Նույն շարքից