Հասարակություն 

Մոլդովայի նախկին վարչապետը բանտում հացադուլ է հայտարարել

analitik.am

Մոլդովայի նախկին վարչապետ Վլադ Ֆիլատը, որ գտնվում է նախնական կալանքի տակ, բանտում հացադուլ է հայտարարել, տեղեկացնում է Point՝ հղում կատարելով Ֆիլատի փաստաբանի հայտարարությանը:

Փաստաբանի խոսքերով՝ ձերբակալվածը դժգոհել է իր հանդեպ անմարդկային վերաբերմունքից և հարազատների հետ շփման սահմանափակումից:

Նշվում է, որ Ֆիլատը նաև դժգոհել է բանտի ղեկավարության կողմից այլ բանտարկյալների միջոցով իրականացվող ճնշումներից: Նա վստահ է, որ այդ գործողություններն ուղղված են իրեն բարոյազրկելուն:

Ավելի վաղ պարզ էր դարձել, որ Մոլդովայի նախկին վարչապետ Ֆիլատի ձերբակալությունը երկարացվել է 30 օրով:

Նույն շարքից