Մամուլի տեսություն 

«Ժողովուրդ». Հրանուշ Հակոբյանի եղբայրը նշանակվել է Հովիկ Աբրահամյանի խորհրդական

analitik.am

«Ժողովուրդ» թերթը գրում է. «ՀՀ սփյուռքի նախարար Հրանուշ Հակոբյանի ավագ եղբայրը` Կորյուն Հակոբյանը, նշանակվել է ՀՀ վարչապետ Հովիկ Աբրահամյանի խորհրդական: Համապատասխան որոշումը վարչապետը ստորագրել է նոյեմբերի 27-ին: Կորյուն Հակոբյանն իր քույրիկի պես սովետական տարիներին կոմկուսի նոմենկլատուրայի ներկայացուցիչներից է եղել: Իսկ Հայաստանի անկախանալուց հետո սահուն ձեւով իր կոմունիստական հայացքների մասին մոռացել է եւ սկսել է յուրացնել ազատական գաղափարախոսությունը: Վերջին քսան տարիներին նա տարբեր պաշտոններ է զբաղեցրել` հիմնականում ընդերքի վերահսկողությամբ զբաղվող պետական օղակներում:

Մասնավորապես, մինչեւ այս տարվա կեսը նա եղել է ՀՀ էներգետիկայի եւ բնական պաշարների նախարարության կոնցեսիոն գործակալության պետը, ընդերքի տրամադրման գործակալության պետը: Իսկ թե ինչ խորհուրդներ պետք է տա Հովիկ Աբրահամյանին նախկին կոմունիստ, այնուհետեւ պահպանողական ՀՀԿ անդամ դարձած Հակոբյանը, դժվար է ասել: Բայց հաստատ տնտեսության ազատականացման հետ կապ չի ունենա»:

Առավել մանրամասն՝ թերթի այսօրվա համարում

Նույն շարքից