Մամուլի տեսություն 

Շմայսի դեմ որոշումն արդեն կայացված է. «Ժողովուրդ»

analitik.am

«Ժողովուրդ»  թերթը գրում է. «Այսօր ԱԺ էթիկայի հարցերով ժամանակավոր հանձնաժողովը ներկայացնելու է իր կողմից կայացրած որոշումը, որն առնչվում է Հելսինկյան քաղաքացիական ասամբլեայի Վանաձորի գրասենյակի ղեկավար, իրավապաշտպան Արթուր Սաքունցի կողմից ներկայացված բողոքին ընդդեմ ԱԺ ՀՀԿ խմբակցության պատգամավոր Առաքել Մովսիսյանի՝ Շմայսի:

Հիշեցնենք, որ ՀՀԿ-ական պատգամավոր Առաքել Մովսիսյանը սպառնացել էր հնարավորության դեպքում «գլխատել ու բռնաբարել» բոլոր նրանց, ովքեր բացասաբար են արտահայտվել պաշտպանության նախարար Սեյրան Օհանյանի ընտանիքի հասցեին:

Էթիկայի հարցերով ժամանակավոր հանձնաժողովի նախագահ Վահան Բաբայանը «Ժողովուրդ»-ի հետ զրույցում նշեց, որ որոշումը կայացված է, և այն քվեարկության դրվելուց հետո կհրապարակվի: «Ես այս պահին չեմ կարող որևէ տեղեկություն տրամադրել, քանի որ դա կլինի ոչ կոռեկտ քայլ հանձնաժողովի նկատմամբ: Ժամը 1-ին
տեղի է ունենալու հանձնաժողովի նիստ, որից հետո կհրապարակենք մեր որոշումը»,- ասաց Վ. Բաբայանը:

Մանրամասները՝ թերթի այսօրվա համարում

Նույն շարքից