Տնտեսություն 

Թուրքիայում ռուսական պատժամիջոցներից վնասները գնահատել են շուրջ 20 մլրդ դոլար

analitik.am

Թուրքիայի Ազգային-հանրապետական կուսակցությունից պատգամավորները գնահատել են ռուսական պատժամիջոցներից հնարավոր վնասները, գրում է Комсомольская правда-ն` հղում անելով Hurriyet Daily News-ին։

Անթալիայի նախկին քաղաքապետ, պատգամավոր Մուստաֆա Աքայդընը հայտնել է, որ նահանգը Ռուսաստանի հետ հարաբերությունների սրումից հետո կկորցնի 6.5 մլրդ դոլար` 6 մլրդ դոլար զբոսաշրջության ոլորտում և ևս 500 մլն՝ գյուղատնտեսության ոլորտում։

Նրա գործընկերը` Անթալիայի առևտրաարդյունաբերական պալատի ղեկավար Չեթին Օսման Բուդակը, նշել է, որ Ռուսաստանից զբոսաշրջության հոսքի անկման պատճառով բիզնեսն այդ նահանգում այս տարի արդեն կորցրել է եկամտի մոտ ¼-ը, սակայն ճգնաժամը կվերաբերի ամբողջ Թուրքիային:

«Թուրքիայի եկամուտները Ռուսաստան արտահանումներից կազմում էին մոտ 6 մլրդ դոլար, տուրիզմի ոլորտում` 7 մլրդ դոլար: Երկու երկրների միջև լավ զարգացած է նաև մանրածախ առևտուրը, որի ծավալն արդեն նվազել է 2013թ.-ի 8.5 մլրդ դոլարից մինչև 2014-ին 6 մլրդ դոլար։ Եթե Ռուսաստանի հետ հարաբերությունները սրվեն, Թուրքիայի վնասները կարող են կազմել տարեկան 20 մլրդ դոլար»,- ասել է նա։

Նույն շարքից