Բիզնես Տնտեսություն 

Դոլարի փոխարժեքը շարունակում է աճել. նրան է միացել եվրոն

analitik.am

ԱՄՆ դոլարի փոխարժեքը այսօր՝ դեկտեմբերի 1-ին, կազմել է 482.93 դրամ՝ նախորդ օրվա համեմատ աճելով 0.12 դրամով: Այդ մասին հայտնում են Կենտրոնական բանկի մամուլի ծառայությունից:

Եվրոյի փոխարժեքը կազմել է 511.57 դրամ (աճել է 0.71 դրամով), բրիտանական ֆունտի փոխարժեքը կազմել է 728.50 դրամ (աճել է 3.85 դրամով), իսկ ռուսական ռուբլու փոխարժեքը կազմել է 7.28 դրամ (աճել է 0.02 դրամով):

Թանկարժեք մետաղների գները սահմանվել են՝ արծաթը՝ 218.61 դրամ, ոսկին՝ 16,487.65 դրամ, պլատինը՝ 12,902.57 դրամ:

Դեկտեմբերի 1-ին «ՆԱՍԴԱՔ ՕԷՄԷՔՍ ԱՐՄԵՆԻԱ»-ում ԱՄՆ դոլարով գործարք չի կնքվել:

Նույն շարքից