Հայաստան Ռազմական 

Տավուշի մարզում հակառակորդի կրակոցներից քաղաքացիական մեքենա է այրվել

analitik.am

Տավուշի մարզում հակառակորդի կրակոցներից նոյեմբերի 30-ին քաղաքացիական մեքենա է այրվել:

Դեպքը տեղի է ունեցել Պառավաքար գյուղի մոտ, հակառակորդի կրակոցներից մի քանիսը դիպել են ավտոմեքենային, ինչի հետեւանքով  այն այրվել է: Վարորդին, բարեբախտաբար, ոչինչ չի պատահել:

Բարեբախտաբար կրակոցները երկար չեն տեւել, այս պահին էլ սահմանին խաղաղ է, լուրջ լարվածություն չկա:

Նույն շարքից