Հասարակություն 

Ռուսաստանը արգելել է չարտերային թռիչքները դեպի Թուրքիա

analitik.am

Ռուսական Interfax լրատվական գործակալության փոխանցմամբ՝ Ռուսաստանն ընթացիկ տարվա դեկտեմբերի 1-ից արգելք է դնում դեպի Թուրքիա չարտերային ավիաչվերթների վրա՝ բացառությամբ նրանց, որոնք իրականացվում են այդ երկրից ռուսաստանցի զբոսաշրջիկներին հանելու համար։

Այդ մասին նշված է Ռուսաստանի կառավարության տարածած հայտարարությունում։ Բացի այդ, Ռուսաստանի տրանսպորտի նախարարությանը հանձնարարվել է հավելյալ միջոցներ ձեռնարկել տրանսպորտային (ավիացիոն) անվտանգության ապահովման ուղղությամբ՝ Թուրքիայի հետ կանոնավոր ավիահաղորդակցություն իրականացնելիս։

Նույն շարքից