Ռազմական 

Պենտագոնի տվյալներով ԻՊ խմբավորման զինյալների թվաքանակը չի գերազանցում 30 հազարը

analitik.am

«Իսլամական պետություն» ահաբեկչական խմբավորման զինյալների թիվը 20-30 հազար է: Այս մասին դեկտեմբերի 1-ին ԱՄՆ Կոնգրեսում կայացած լսումների ժամանակ հաղորդել են Պենտագոնի ներկայացուցիչները:

«Մեր գնահատականներով, խոսքը 30 հազար մարդու մասին է»,- ասել է ԱՄՆ ՊՆ ղեկավար Էշթոն Քարթերը, սակայն ընդգծել է, որ դրանք «ընդամենը գնահատականներ են»:

ՌԻԱ Նովոստիի փոխանցմամբ, ԱՄՆ ԶՈՒ շտաբերի ղեկավարների հանձնաժողովի նախագահ, գեներալ Ջոզեֆ Դանֆորդն իր հերթին հստակեցրել է, որ «20-30 հազարը զինյալների մշտական թիվն է»:

Նույն շարքից