Հասարակություն Միջազգային 

Ուկրաինայի և ԵՄ-ի միջև ազատ առևտրի գոտու մասին համաձայնագիրն ուժի մեջ կմտնի 2016թ.

analitik.am

Ուկրաինայի և ԵՄ-ի միջև ազատ առևտրի գոտու մասին համաձայնագիրն ուժի մեջ կմտնի 2016թ. հունվարի 1-ից: RIA Novosti-ի հաղորդմամբ՝ այս մասին հայտարարել է Ուկրաինայում ԵՄ ներկայացուցչության առևտրատնտեսական բաժնի ղեկավար Նիկոլաս Բերջը:

Երեքշաբթի Բրյուսելում նախատեսված են Ուկրաինա-եվրահանձնաժողով-Ռուսաստան եռակողմ խորհրդակցություններ Կիևի և ԵՄ-ի միջև ազատ առևտրի գոտու վերաբերյալ համաձայնագրի իրագործման վերաբերյալ:

«Կարող եմ երաշխավորել, որ հունվարի 1-ից Ուկրաինայի և ԵՄ-ի միջև ազատ առևտրի գոտու մասին համաձայնագիրն ուժի մեջ կմտնի»,- երեքշաբթի ասել է Բերջը ազատ առևտրի գոտու ուժի մեջ մտնելուն նվիրված քննարկման ժամանակ:

Միևնույն ժամանակ նա հավելել է, որ ազատ առևտրի գոտու աշխատանքի սկզբից 5-10 տարի պետք կլինի լուրջ արդյունքների համար:

1 տարի առաջ Ուկրաինան և Եվրախորհրդարանը վավերացրել են ԵՄ-ին Ուկրաինայի ասոցացման հմաձայնագիրը, որի մաս է ազատ առևտրի գոտու մասին կետը:

Նույն շարքից