Հասարակություն 

«Թուրքական հոսք» գազատարի շուրջ բանակցությունները դադարեցվել են

analitik.am

Ռուսաստանը դադարեցրել է Թուրքիայի հետ բանակցությունները «Թուրքական հոսք» գազատարի և «Ակույու» ատոմային էլեկտրակայանի կառուցման ծրագրերի շուրջ: Այս մասին տեղեկացնում է Интерфакс-ը` վկայակոչելով իր աղբյուրը:

«Բանակցությունները «Թուրքական հոսքի» շուրջ դադարեցված են: «Ակույու» ԱԷԿ-ի կառուցման ծրագիրը` նույնպես», - ասել է գործակալության աղբյուրը:

Վերջինս մասնավորեցրել է, որ ռուսական գազի մատակարարումները էմբարգոյի տակ չեն հայտնվի և կիրականացվեն պայմանագրի համաձայն:

 

Նույն շարքից