Ռազմական 

Աֆղանստանում ահաբեկչության հետեւանքով զոհվել է 14 մարդ

analitik.am

Աֆղանստանի հարավում գտնվող Հիլմենդ նահանգում ականապատ մեքենայի պայթյունից զոհվել է առնվազն 14 մարդ։ Այս մասին հայտնում է «Ալ Ջազիրայի» թվիթերյան էջը։

Ավելի վաղ Հիլմենդի նահանգապետի մամուլի խոսնակը AP  գործակալությանը հայտնել էր  8 զոհի մասին, որոնց թվում՝ մի քանի զինծառայող։ Նրա խոսքով՝ եւս 9 մարդ վիրավոր է, տեղեկացնում է «ՌԻԱ Նովոստի»-ն։

Ըստ տեղական իշխանությունների տեղեկությունների՝ պայթուցիկ սարքը գործի էր դրվել հեռակառավարմամբ։  Դեռեւս ոչ ոք չի ստանձնել ահաբեկչության պատասխանատվությունը։

Նույն շարքից