Ռազմական 

2015թ.-ին Ուկրաինային են փոխանցվել 300 սպանված զինվորականների մարմինները

analitik.am

Ինչպես տեղեկացնում է «Երրորդ համաշխարհային պատերազմ» պորտալը, Ուկրաինական ուժայինները նշանակել են հատուկ զինվորական ներկայացուցչի, ով պատասխանատու է Դոնեցկի աշխարհազորայինների կողմից սպանված ուկրաինացի զինվորականների մարմինների ստացման աշխատանքների համար:

 

Այդ մասին հայտնել է Դոնեցկի ինքնահռչակ հանրապետության պաշտպանության փոխնախարար Էդուարդ Բասուրինը, նշելով, որ հունվարի սկզբից ուկրաինական կողմին է փոխանցվել ավելի քան 300 ուկրաինացի զինխառայողի դիակ:

 

Միաժամանակ աշխարհազորայինները սպանվածների մարմինները հայտնաբերելու նպատակով որոնողական աշխատանքներ են շարունակում Դոնեցկի օդանավակայանի տերմինալներում:

Ուկրաինական ուժայինները խոչընդոտում են որոնումներին՝ անընդհատ պրովակացիոն գնդակոծություններ իրականացնելով տերմինալների ուղղությամբ:

 

Հիշեցնեն, որ Դոնբասում հրադադարը պաշտոնապես ուժի մեջ է մտել փետրվարի 15-ից, ինչից հետո կողմերը պարտավորվել են շփման գծից դուրս բերել ծանր զինատեխնիկան ու հրետանին:

 

 

 

Նույն շարքից