Ռազմական 

Հայաստանն և Լիբանանը կխորացնեն ռազմական ոլորտում համագործակցությունը

analitik.am

Մարտի 9-ին ՀՀ պաշտպանության նախարար Սեյրան Օհանյանն ընդունել է աշխատանքային այցով ՀՀ գտնվող Լիբանանի Հանրապետության պաշտպանության նախարարության պատվիրակությանը` բրիգադի գեներալ Մանուել Քիրեջյանի գլխավորությամբ:

Հանդիպմանը մասնակցել է նաև Հայաստանի Հանրապետությունում Լիբանանի Հանրապետության արտակարգ և լիազոր դեսպան Ժան Մաքարոնը:

Հանդիպման ընթացքում քննարկվել են երկու երկրների միջև պաշտպանական բնագավառում համագործակցությանն առնչվող հարցեր: Մասնավորապես, ՀՀ պաշտպանության նախարարը ընդգծել է բարձր մակարդակի ռազմաքաղաքական հարաբերություններ հաստատելու անհրաժեշտությունը և հյուրերին ներկայացրել համագործակցության հնարավոր առաջնահերթ ուղղությունները:

 

Քննարկվել են նաև երկու երկրների միջև 2001 թվականին ստորագրված ռազմական համագործակցության մասին համաձայնագրի արդիականացմանը և 2015 թվականի երկկողմ համագործակցության պլանին առնչվող հարցեր:

Նույն շարքից