Ռազմական 

Սև ծովում սկսվել են ՆԱՏՕ-ի զորավարժությունները

analitik.am

Սև ծովում սկսվել են Հյուսիսատլանտյան դաշինքի ծովային զորավարժությունները։ Այս մասին հայտնում է «Դոժդը»։

 

Զորավարժություններին մասնակցում են դաշինքի անդամ 7 երկրները։ Ըստ պաշտոնական հաղորդագրության՝ զորավարժություններին մասնակցում է ԱՄՆ-ի նավատորմի առաջնորդող ռազմանավերից «Վիքսբուրգը»։

 

Ամերիկյան ռազմանավից բացի զորավարժություններին մասնակցում են նաև Թուրքիայի, Ռումինիայի, Բուլղարիայի, Կանադայի, Գերմանիայի և Իտալիայի նավատորմերի ներկայացուցիչ նավերը։

Զորավարժություններում մշակվում են ռազմական գործողությունները օդային հարձակման և սուզանավերի հարձակման դեպքերի համար։

 

Ավելի վաղ Ռուսաստանի ԱԳՆ-ն Սև ծովում ՆԱՏՕ-ի զորավարժությունները սադրանք և «մեծապես տագնապալի ազդանշան» էր անվանել։

 

Նույն շարքից