Ռազմական 

Ուկրաինական ուժայինները հրաժարվում են կատարել մինսկյան համաձայնությունները

analitik.am

 

Ինչպես հաղորդում է Ռիա Նովոստի գործակալությունը, Ուկրաինական ուժայինները հայտարարում են, որ չեն պատրաստվում շփման գծից հեռացնել ողջ ռազմական տեխնիկան, քանի որ տվյալներ չունեն աշխարհազորայիների կողմից ռազմատեխնիկայի դուրսբերման գործընթացի ընթացքից:

 

Այդ մասին հայտնել է ուկրաինական զինուժի շտաբի հրամանատար Անդրեյ Լիսենկոն, նշելով, որ ուկրաինական կողմը ԵԱՀԿ դիտորդների վերահսկողությամբ 4 փուլով իրականացնում է ծանր զինատեխնիկայի դուրսբերման գործընթացը:

 

Միաժամանակ նա ընդգծել է, որ աշխարհազորայինները նույնպես պետք է ներկայացնեն զինատեխնիկայի դուրսբերման ապացույցները, իսկ մինչ այդ ուկրաինական կողմը չի պատրաստվում ամբողջությամբ հետ քաշել ծանր հրետանին ու տեխնիկան:

Աշխարհազորայինները հայտնել են իրենց անհանգստությունը շփման գծում ուկրաինական զինատեխնիկայի նման կուտակումների վերաբերյալ, ու մտավախություն հայտնել, որ Կիեւը ձգտում է վերախմբավորել ուժերն ու վերսկսել ռազմական գործողությունները:

 

Նույն շարքից