Ռազմական 

Հնդկաստանը որոշել է ձեռք բերել ռուսական ռմբակոծիչներ

analitik.am

Ինչպես հաղորդում է Ռիա Նովոստի գործակալությունը, Հնդկաստանի կառավարությունը որոշել է Ռուսաստանի հետ կնքել ռազմական նոր գործարք՝ ռուսական Սու-35 ռմբակոծիչների ներկրման վերաբերյալ:

 

Մինչ այդ, հնդկական կողմը բանակցություններ էր վարում ֆրանսիական իշխանությունների հետ՝ ֆրանսիական ռմբակոծիչներ ներկրելու վերաբերյալ:

Սակայն փորձագետների կարծիքով բանակցությունների ընթացքում կողմերը այդպես էլ վերջնական համաձայնության չեն հանգել, ուստի Հնդկաստանը որոշել է ներկրել ռուսական ինքնաթիռներ:

 

Հնդկաստանը ցանկանում է, որպեսզի ինքնաթիռները ներմուծվեն գործարքի կնքումից հետո սեղմ ժամկետներում ու պատրաստ է մի շարք հարցերում զիջումների գնալ:

Մոտավորապես ինքնաթիռների ձեռքբերման գործարքի արժեքը կազմում է շուրջ 125 միլիարդ դոլար:

 

 

Նույն շարքից