Ռազմական 

Ռիգա է ժամանել ԱՄՆ-ի ռազմական տեխնիկայի շարասյունը

analitik.am

Լատվիայի մայրաքաղաք է տարանցիկ ճանապարհով ժամանել ԱՄՆ բանակի երկրորդ հեծելազորային գնդի մեխանիզացված հետևակային վաշտը, գրում է gazeta.ru-ն:

 

Ռազմական շարասյունը բաղկացած է ավելի քան քառասուն միավոր տեխնիկայից:
Դրանց թվում կա 20 հատ մարտական զրահապատ «Stryker» մեքենա, որոնք Էստոնիայից Գերմանիա են ուղևորվում «Dragoon Ride» ուսումնական արշավի շրջանակում:

 

Շարասյանն ուղեկցում են ուղղաթիռներ: Ուղևորության վերջնակետը գտնվում է Ֆիլզեկ գերմանական քաղաքից ոչ հեռու: Շարասյունը տեղ կհասնի ապրիլի 4-ին:

 

Նույն շարքից