Հասարակություն Հոգեբանի անկյուն 

Ինչո՞ւ են տղամարդիկ վախենում սիրել

analitik.am

Տղամարդուն բնությունից է տրված նվաճել կնոջը, բայց արի ու տես, որ նրանք, այնուամենայնիվ, վախենում են սիրահարվելուց: Հոգեբանների կարծիքով, գրում է ladybox.ru-ն, տղամարդն ու կինը բոլորովին այլ կերպ են հասկանում սիրո զգացմունքը: Տղամարդիկ հաճախ սերն ընկալում են որպես կախում: Եվս մեկ նրբերանգ կա, որը բացատրում է , թե ինչու է տղամարդը վախենում սիրել՝ ընտանիքն ապահովելու գործառույթը, որը առաջին հերթին տղամարդու ուսերին է դրված: Նրանց համար պարտքը ցանկացած սիրուց վեր է ու նրանք համարում են, որ այսուհետ պետք է եռակի շատ աշխատեն: Իհարկե ամենեւին էլ ոչ բոլոր տղամարդիկ են այդպես համարում, բայց համենայն դեպս՝ մեծամասնությունը:

Տղամարդը վախենում է սիրել, քանի որ հենց հայտնվի իր հրասքանչ սիրեցյալի ոռոգայթներում, շատ հնարավոր է որ նա իր դիմաց կտեսնի ոչ թե այն գեղեցիկ ու խելացի կնոջը, որին հնարավոր չէր չսիրահարվել, այլ մեկ այլ կնոջ, որը համարում է որ հիմա արդեն տղամարդու կյանքը տնօրինելու ու նրան պարտավորությունները թելադրելու իրավունք ունի: Եկեք այլեւս չվախեցնենք մեր սիրելի տղամարդկանց նման հիմնավոր, բայց ոչ միշտ պարտադիր պահանջներով:

Ըստ երեւույթին ներքին ձայնը միայն կանանց մոտ չէ զարգացած, եւ երիտասարդ տղամարդը նույնպես զգում է անկեղծանալու վտանգը: Ինչ էլ ասենք՝ տղամարդիկ կարող են կանանցից ավելի խոցելի լինել, մանավանդ եթե նրանք խաբեության զոհ են դառնում: Հզորագույն հարվածը, որը դեռ բազմիցս կհիշեցնի իր մասին բոլոր կանանց հետ փոխհարաբերություններում, անպատասխան սերն է: Ինքնասիրության վրա մնացած սպին կարո ղ է հետագայում անդրադառնալ մի բոլորովին անմեղ աղջկա վրա, որը այդ տղային սիրահարվելու դժբախտություն է ունեցել:

Նույն շարքից