Հայաստան Քաղաքականություն 

Գալուստ Սահակյանը մասնակցել է ՀՊՄՀ կառավարման խորհրդի նիստին

analitik.am

ՀՀ ԱԺ նախագահ, Խաչատուր Աբովյանի անվան հայկական պետական մանկավարժական համալսարանի կառավարման խորհրդի նախագահ Գալուստ Սահակյանը դեկտեմբերի 23-ին մասնակցել է համալսարանի կառավարման խորհրդի նիստին: Ինչպես տեղեկացրին ՀՀ ԱԺ հասարակայնության և տեղեկատվության միջոցների հետ կապերի վարչությունից, խորհուրդը լ սել է ՀՊՄՀ ռեկտոր Ռուբեն Միրզախանյանի հաշվետվությունը համալսարանի 2015 թվականի գործունեության մասին: Քվեարկությամբ խորհուրդը բավարար է համարել կատարված աշխատանքները, ինչպես նաեւ հաստատել է համալսարանի 2016 թվականի բյուջեի նախագիծը:

Խորհրդի նիստի ընթացքում ԱԺ նախագահ Գալուստ Սահակյանը, պատասխանելով խորհրդի անդամների հարցերին, մասնավորապես, նշել է. «Ուժեղ սերնդի, հզոր հայրենիքի ստեղծումը կախված է ազգը կրթող մանկավարժներից: Կրթական միջավայրն է ձեւավորում հասարակությանը եւ ուղղորդում նրան»:

Գալուստ Սահակյանն ընդգծել է, որ պետության շարժիչ ուժը բուհական համակարգն է, իսկ Հայկական պետական մանկավարժական համալսարանն այն շտեմարանն է, որտեղ պատրաստվում են ապագա մանկավարժները:

Նույն շարքից