Analitik.am-ը շարունակում է հարցազրույցներ ներկայացնել «ԱՍ» քաղաքական-հասարակական մրցանակաբաշխության մրցանակակիրների հետ: Մեր թղթակիցն այս անգամ զրուցել է «Տարվա լավագույն ռեկտոր» անվանակարգի հաղթող Ռուբեն Միրզախանյանի հետ:
-Պարո’ն Միրզախանյան, ի՞նչ եք կարծում, Ձեր օգտին քվեարկողները հիմնականում Ձեր ուսանողնե՞րն են եղել:
-Հուսով եմ, որ դա այդպես է:
- Ձեր օգտին քվեարկել է ավելի քան 12 ՕՕՕ մարդ, մինչդեռ կան ռեկտորներ, ովքեր նոմինացվել են «Լավագույն ռեկտոր» անվանակարգում և հավաքել են մի քանի հարյուր ձայն: Ի՞նչ եք կարծում, ո՞րն է դրա պատճառը:
-Իհարկե, դժվարանում եմ պատասխանել այս հարցին, բայց կարծում եմ, որ խնդիրն ավելի շուտ, տվյալ բարձրագույն ուսումանական հաստատությունների ուսանողների, դասախոսների և ընդհանրապես անտեղյակությունն է այն մարդկանց, ովքեր առնչվում են տվյալ բուհի հետ: Վստահ եմ, որ մեր ռեկտորները, իրենց ճնշող մեծամասնության մեջ, վայելում են իրենց կոլեկտիվների սերն ու հարգանքը:
-Ձեր բուհի ուսանողները ակտիվորեն քվեարկում էին ձեր օգտին և նույնիսկ սոցիալական ցանցերում հորդորում էին մյուսներին քվեարկել Ձեր օգտին: Ո՞րն է գաղտնիքը: Ինչու՞ են Ձեր ուսանողները Ձեզ այսքան սիրում ու հարգում:
-Չեմ թաքցնի՝ ինձ համար շատ հաճելի է արժանանալ նման գնահատականի: Կասեմ պարզապես, որ իմ ողջ գործունեության ընթացքում, ի դեպ, այդ մասին հայտարարել եմ նաև դեռևս 5 տարի առաջ՝ ռեկտորի պաշտոնը ստանձնելիս, որ իմ հիմնական գործունեությունը ուղղված է ուսանողների կրթական որակի բարձրացմանը, նրանց համար հնարավոր սոցիալական պայմանների ստեղծմանը և միջազգային շփումների ամրապնդմանը:
Հարցազրույցը` Հասմիկ Բալեյանի