«ԱՍ» մրցանակաբաշխություն Անալիտիկ կենտրոն Գլխավոր Հարցազրույց 

«Այս մրցանակն իսկապես շատ պարտավորեցնող է». Նաիրա Նահապետյան

analitik.am

Analitik.am-ը շարունակում է ձեր ուշադրությանը ներկայացնել հարցազրույցներ  «ԱՍ» մրցանակաբաշխության  մրցանակակիրների հետ:

Այս անգամ մեր զրուցակիցը «Տարվա լավագույն կին հասարակա-քաղաքական գործիչ» հատուկ մրցանակին  արժանացած  Նաիրա Նահապետյանն է :  Հիշեցնենք, որ նա Երևան քաղաքի ավագանու ֆինանսաբյուջետային և տնտեսական հարցերի մշտական հանձնաժողովի և  ՀՀ փոքր ՀԷԿ-երի միության նախագահն է:

-Խնդրում եմ՝ մեր ընթերցողւիին պատմեք Ձեր տպավորությունների մասին:

-Ճիշտն ասած՝ այս մրցանակն ինձ համար անակնկալ էր: Ես իմ աշխատանքային առօրյայով աշխատում եմ՝ փորձելով օգուտ բերել մեր պետությանը: Այս մրցանակն իսկապես շատ պարտավորեցնող է:

-Այս մրցանակն ինչ-որ բան կփոխի՞ Ձեր գործունեության մեջ:

-Շատ հաճելի է այսպիսի մրցանակի արժանանալը: Այս տարին շատ ծանր էր էներգետիկ ոլորտում, սակագների բարձրացումներ եղան... Մեծ աշխատանքներ տարանք, որպեսզի կարողանայինք այս հարցերն իշխանության համար հասկանալի ու ընկալելի դարձնել:  Ընթացիկ աշխատանքը շարունակվելու է իր հունով ընթանալ: 2016 թվականին էլ ավելի լավ պետք է աշխատենք:

Իսկ ի՞նչ կասեք «ԱՍ»  մրցանակաբաշխության մասին:

-Սա չտեսնված լավ գաղափար է. և՛ մեկնաբանությունները, և՛ որոշումները, և՛ հարցումները... Այս մրցանակաբաշխությունը կազմակերպելու համար, բնականաբար, մեծածավալ ու ծանր աշխատանքներ են իրականացվել: Այս գաղափարը փայլուն գաղափար է: Այն անպայման պետք է շարունակել ու ընդլայնել, որովհետև մարդը կարող է ազատ իր կարծիքը հայտնել ու մասնակցել քվեարկությանը: Սա շատ կարևոր  հանգամանք է:

Հարցազրույցը վարեց Հասմիկ Բալեյանը

Նույն շարքից