Հայաստան Հասարակություն Քաղաքականություն Ֆեյսբուք 

Արմեն Աշոտյանի շնորհավորական ուղերձը՝ Ամանորի և Սուրբ ծննդյան տոների կապակցությամբ

analitik.am

ՀՀ ԿԳ նախարար Արմեն Աշոտյանը ֆեյսբուքյան իր էջում գրում է.

Հարգելի մանկավարժներ, դասախոսներ, գիտաշխատողներ, սիրելի աշակերտներ և ուսանողներ,

Շնորհավորում եմ ձեզ Ամանորի և Սուրբ Ծննդյան տոների կապակցությամբ:
2015 թվականը Հայաստանի կրթության և գիտության ոլորտի համար եղավ նշանակալի ձեռքբերումների, նոր նախաձեռնությունների և ամենակարևորը՝ աշխարհի կրթական քարտեզի վրա մեր տեղն ընդգծելու և վերարժևորելու տարի:

Բարեփոխումների լայնածավալ գործընթացի և ապագա ծրագրերի շնորհիվ մեր կրթական համակարգն այսօր զարգանում է միջազգային չափանիշներին համաքայլ՝ արձագանքելով ժամանակի մարտահրավերներին:Լիահույս եմ, որ գալիք տարում նույնպես բարեփոխումների ճկուն գործընթացի շարունակականությունը, բարձրակարգ և որակյալ կրթության ապահովումը, կատարած աշխատանքի հանդեպ պատասխանատվությունն ու խստապահանջությունը յուրաքանչյուրիս համար կշարունակեն մնալ առաջնահերթ ուղենիշ:

Ցանկանում եմ, որ 2016 թվականը լինի խաղաղության, միասնության, հաղթանակների և առաջընթացի, համայն հայության ազգային իղձերի իրականացման և նորանոր ձեռքբերումների տարի:

Մաղթում եմ ձեզ բարօրություն, անձնական երջանկություն և ամենայն բարիք:

Թող Սուրբ Ծննդյան ավետիսն ուղեկից լինի ձեզ ողջ տարվա ընթացքում:

Սիրով՝ ՀՀ կրթության և գիտության նախարար ԱՐՄԵՆ ԱՇՈՏՅԱՆ

Նույն շարքից