Հասարակություն 

«Երբ իրականանում են երազանքները» նախաձեռնության համակարգող Մարիա Բարաղամյանն ծրագրի մասին.

analitik.am

«Չորս տարի առաջ, երբ սկսեցինք այս հետաքրքիր նախաձեռնությունը, Ձմեռ պապին ուղղված ընդամենը 10 նամակ էինք ստացել: Այս տարի այդ թիվն աննախադեպ մեծ էր` շուրջ 300 նամակ: Նամակներ էին ստացվել գրեթե բոլոր վարչական շրջաններից, ուստի, հաշվի առնելով մի քանի կարևոր բաղադրիչ, նախապատվությունը տրվեց այն նամակներին, որոնք ուղարկված էին սոցիալապես անապահով, ինչպես նաև բազմանդամ ընտանիքների երեխաների կողմից: Կարևոր սկզբունք էր նաև, որ նամակները գրված և ձևավորված լինեին հենց երեխաների ձեռքով, ովքեր անկեղծ հավատով էին լցված Ձմեռ պապի գոյությանը: Բացի այդ, ստուգվեցին բոլոր հասցեները, որպեսզի բացառվեն նախորդ տարիներին ծրագրում արդեն իսկ ներառված հասցեները: Առհասարակ, այս նախաձեռնությունը յուրահատուկ է իր տեսակով և թակում է երազանքներին հավատացող ու ամանորյա հրաշքին այնքան սպասող դռներ: Անսպասելի, բայց և սպասված այցը ուրախությամբ է լցնում յուրաքանչյուր տուն, ինչն էլ հենց մեր գլխավոր նպատակն էր»:

Նույն շարքից