Ի կատարումն Հայաստանի Հանրապետության նախագահի հանձնարարականի` «Կինոյի մասին» ՀՀ օրենքի նախագծի մշակման վերաբերյալ, ՀՀ մշակույթի նախարարի հրամանով ստեղծվել է մասնագիտական հանձնաժողով:
Հանձնաժողովում ընդգրկված են ոլորտի առաջատար մասնագետները:
Այսօր, ՀՀ մշակույթի նախարար Հ. Պողոսյանի գլխավորությամբ կայացել է հանձնաժողովի անդրանիկ նիստը: