Իրավական 

ՔԿՀ-ի մոտ փոխհրաձգության հետևանքով սպանվածների մեջ երգչուհի Սյուզի Մելիքյանի եղբայրը չի եղել

analitik.am

Այսօր «Նուբարաշեն» քրեակատարողական հիմնարկի մոտ տեղի ունեցած փոխհրաձգության հետևանքով, ինչպես արդեն նշել էինք, սպանվել է գող Պզոյի հորեղբոր տղան՝ երրոդմասցի Լյովիկը, ով քրեական աշխարհում բավականին լուրջ հեղինակություն էր: Լյովիկի հետ միասին սպանվել էր նրա մտերիմ և առաջին օգնական Դրո Թադևոսյանը:

 

 

Սպանվածների մեջ չի եղել Մեսրոպ Մելիքյանը , ով «օրենքով գող» Օշականցի Գևորիկի հարազատ եղբոր` Մովսես Մելիքյանի որդին է, երգչուհի Սյուզի Մելիքյանի եղբայրը:

 

 

Պարզվել է, որ մահացածներն են` 43-ամյա Լևոն Ղազարյանը, ով ավելի շատ հայտնի է որպես «3-րդ մասցի Լյովիկ», 35-ամյա Դրաստամատ Թադևոսյանը (Դերո մականունով), որոնք մահացել են Էրեբունի հիվանդանոց տեղափոխվելու ճանապարհին։ Երրորդ սպանվածը Մեսրոպ Նազարյանցը, ով հայտնի էր «մանումենտցի Մոսո» մականունով: Նա մահացել է տեղում՝ հրազենային մահացու վնասվածք ստանալով գլխի շրջանում: Փաստի առթիվ Հայաստանի քննչական կոմիտեի հատկապես կարեւոր գործերով քննության գլխավոր վարչությունում հարուցվել է քրեական գործ` ՀՀ քրեական օրենսգրքի 104-րդ հոդվածի 2-րդ մասի 1-ին կետով եւ 235-րդ հոդվածով:



Հիշեցնենք, որ այսօր «Նուբարաշեն» քրեակատարողական հիմնարկի մոտ փոխհրաձգություն է տեղի ունեցել: Փոխհրաձգության արդյունքում մահացել է 3 հոգի՝ մեկը տեղում, երկուսը՝ հիվանդանոցում: Տարածվել էր տեղեկություն, որ սպանվածների մեջ է նաև Մեսրոպ Մելիքյանը, սակայն ավելի ուշ այդ լուրը հերքվեց:

Նույն շարքից