Ինչպես հաղորդում է Ռիա Նովոստի գործակալությունը, Նիգերիայի կառավարական ուժերը, անցնելով հարձակողական գործողությունների, Բոկո Հարամ խմբավորման դեմ մարտերի արդյունքում ազատագրել են երկրի հյուսիս-արեւմուտքում գտնվող Գվոզա քաղաքը:
Երկրի պաշտպանության շտաբի հաղորդագրությամբ, կառավարական ուժերին հաջողվել է ամբողջությամբ ոչնչացնել քաղաքում գտնվող ահաբեկիչների հրամանատարական շտաբը:
Մարտերի ընթացքում, կառավարական ուժերին հաջողվել է լիկվիդացնել արմատական խմբավորման տասնյակ ներկայացուցիչների: Գրոհայինների մի մասը ստիպված է եղել գերի հանձնվել:
Ավելի վաղ, մարտի 18-ին հարձակողական գործողությունների արդյունքույմ կառավարական զինուժը ազատագրել էր երկրի հյուսիսում գտնվող Աբադամ, Կալաբալդի քաղաքները: