Ռազմական 

Հանկարծամահ եղած Հայկի մահը հնարավոր է՝ վրա է հասել վախից. որպես անհաջող կատակ՝ ծառայակիցները նրա ձեռքի մեջ մեկ անգամ նույնիսկ պայթուցիկ էին դրել

analitik.am

Ծառայության ընթացքում մարտի 22-ին հանկարծամահ եղած 23-ամյա Հայկ Մարգարյանի հարազատները և նրան ճանաչողները համոզված են, որ նրա մահը վրա է հասել ճնշման կամ վախի արդյունքում:



Այս մասին SHAMSHYAN.com-ի թղթակցի հետ զրույցում ասացին նրա հարևանները՝ ընդգծելով, որ Հայկի ընտանիքի չի կարողանում համակերպվել Հայկի կորստի հետ, մանավանդ, մայրը: Նշեցին նաև, որ Հայկը բնավորությամբ շատ հանգիստ և խելոք է եղել, և դրա հետ կապված՝ ծառայության ընթացքում ծառայակիցների կողմից փորձեր են արվել ճնշել և վախեցնել նրան գուցեև անհաջող կատակ անելով:



Հարևաններից մեկը պատմեց, որ ծառայության ընթացքում քնած ժամանակ նրա ձեռքի մեջ անգամ պայթուցիկ են դրել և արթնացրել, որից արթնանալուց հետո Հայկը շատ է վախեցել: Կարծում են նաև, որ վախը կարող է վրա հասած լինել և նման ողբերգության հանգեցնել սահմանում տիրող իրավիճակից, քանի որ այդ օրերին շատ լարված էր սահմանին տիրող վիճակը և անգամ զոհեր ու վիրավորներ ունեցանք:



Հարազատները սպասում են դատաբժշկական փորձաքննության արդյունքներին և վճռական են տրամադրված Հայկի մահվան իրական դրդապատճառները բացահայտելու համար: 

Նույն շարքից