Ռազմական 

Սիրիական զորքերը զարգացրել են իրենց հաջողությունը Ջոբարի շրջանում

analitik.am

 

Ինչպես տեղեկացնում է  AnnaNews գործակալությունը, սիրիական կառավարական զորքերը զարգացնելով հաջողությունը գրավել են Ջոբարի ծայրամասերն, որոնք արդեն 2 տարի է ինչ վերահսկվում էին ահաբեկիչների կողմից: Ազատագրվել է Թեյբա մզկիթի տարածքը, Զամալկի, Արբինա, Այն Թերմի արվարջանները, ինչպես նայեվ հայտնաբերվել է գրոհայինների կողմից փորված գաղտնի ստորգետնյա թունելը:

 

Սիրիական զորքերի առաջխաղացումն ապահովել է օդուժն, որը մասսայական հրթիռային ու գնդացրային համազարկի տակ է պահել գրոհայինների դիրքերը:

 

Մարտեր ահաբեկչական խմբավորումների դեմ շարունակվել են նաեւ Թել-Քուրդի, Դումայի շրջաններում, որտեղ հակառակորդը կրել է զգալի կորուստներ:

 

Դամասկոս-Հոմս մայրուղում դիպուկահարի կրակից զոհվել է մեկ խաղաղ բնակիչ, գնդակոծման է ենթարկվել ավտոբուս, սակայն այս անգամ զոհեր չեն գրանցվել:

 

Ան-Նուսրայի վերջին գրոհից հետո, սիրական օդուժը հարվածներ է հասցրել նրանց դիրքերին, գրոհայինները նահանջել են՝ մարտի դաշտում թողնելով 15 դիակ:

 

 

Նույն շարքից