Ինչպես հաղորդում է Ռիա Նովոստի գործակալությունը, Վերջին 30 տարների ընթացքում առաջին անգամ Պետերբուրգում Հայրենական պատերազմի 70-ամյա միջոցառումների շրջանակում մայիսի 9-ին նախատեսվող հաղթական զորահանդեսին Նեւայի շրջանում կմասնակցեն նաեւ Ռուսաստանի ռազմածովային ուժերի 13 ռազմանավերը:
Միաժամանակ, Պետերբուրգի Պալատական հրապարակում տեղի կունենա ավանդական հաղթական շքերթը, որին կմասնակցեն շուրջ 4 հազար զինծառայողներ ու կուրսանտներ, ինչպես նաեւ՝ 100 միավոր զրահատեխնիկա:
Ռուսաստանի շուրջ 8 քաղաքներում կանցկացվեն լայնամաշտաբ զորահանդեսներ, իսկ ընդհանուր առմամբ զորաշքերթներ կիրականացվեն 28 քաղաքներում:
Զորահանդեսները առիթ կհանդիսանան, որպեսզի Ռուսաստանը ցուցադրի վերջին ժամանակներում ռազմաարդյունաբերության լավագույն ձեռքբերումները: