Ռազմական 

Իսրայելը նպատակադրվել է ռազմական սարքավորումներ առաքել Ուկրաինա

analitik.am

Ինչպես հաղորդում է ՏԱՍՍ գործակալությունը, Իսրայելի Էլբիթ ռազմական կոնցեռնը Դնեպրոպետրովսկում բանակցություններ է վարել ուկրաինական պատվիրակության հետ:

 

Բանակցությունների արդյունքում իսրայելական կողմը պատրաստակամություն է հայտնել Ուկրաինային տրամադրել ժամանակակից զինվորական սարքավորումներ ու հեռուստացույցներ:

 

Միաժամանակ կոնցեռնը նպատակադրվել է ուկրաինական տարածքում հիմնել ռազմական արտադրության մասնաճյուղ ու զարկ տալ ռազմաարդյուաբերությանը:

 

Իսրայելական կողմը գտնում է, որ մասնաճյուղի հիմնումը իրական քայլ է, ուստի անհրաժեշտ է ուղղակի գործողություններ սկսել, կատարել առաջին քայլը:

Ավելիօ վաղ Իսրայել էր ժամանել ուկրաինական պատվիրակությունը ու այցելել կոնցեռնի գործարանները:

 

 

 

Նույն շարքից