Հասարակություն Հոգեբանի անկյուն 

Այսպիսի կանանցից տղամարդիկ փախչում են

analitik.am

infowoman.com.ua-ն գրում է, որ կնոջ և տղամարդու միջեւ հարաբերությունները կառուցվում են փոխհամաձայնության և փոխլրացման վրա: Երբ կինը սկսում է խախտել այդ հավասարակշռությունը, տղամարդը պարզապես լքում է նրան:

Տղամարդիկ կարող են ներողամտորեն վերաբերվել կանացի բազմաթիվ արարքներին, բայց կան նաև այնպիսիք, որոնց հետ նրանք չեն համակերպվում:

Տղամարդիկ չեն սիրում շատ խելացի կանանց: Չի կարելի մշտապես տղամարդուն ապացուցել, որ նա ճիշտ չէ և ինչ-որ բանից գլուխ չի հանում:

Չի կարելի մշտապես դիետայի հետևել: Տղամարդը կհպարտանա, երբ կողքին գեղեցիկ կազմվածքով կին լինի, բայց ոչ ոք չի ցանկանա համատեղ ճաշկերույթի ժամանակ մշտապես անհարմար զգալ:

Տղամարդկանց նյարդայնացնում են նաև այն կանայք, ովքեր մշտապես օգնության կարիք ունեն:

Տղամարդը կփախչի նաև այնպիսի կնոջից, ով չի աշխատում, բայց շատ է ծախսում: Ցավոք, այսօր ոչ բոլոր տղամարդիկ կարող են իրենց նման շքեղություն թույլ տալ, ինչպիսին չաշխատող ու վատնող կինն է:

Նույն շարքից