Հարցազրույց 

Արտյուշ Գրիգորյան. «Ջավախքի ազգաբնակչության շրջանում մտավախություն կա, որ հետագայում 17 գյուղերը որպես վարչական միավոր կարող են միացվել Բորժոմի շրջանին».javakhq.info

analitik.am

Վրաստանի ընտրատարածքները վերաբաժանումը Ջավախքում շատերին է անհանգստացրել. ըստ նոր բաժանմանՋավախքը Վրաստանի խորհրդարանում ունենալու է ոչ թէ երկու այլ մեկ պատգամավոր: Դրանից բացի,Ախալքալաքի շրջանի 17 գյուղեր մտցվում են Բորժոմի շրջանի ընտրատարածքի մեջ, ինչը կբերի այդ գյուղերիձայների փոշիացմանը: Այս հարցի վերաբերյալ մեկնաբանությունների համար JavakhkMedia–ն դիմել է Ջավախք բարեգորցական հիմնադրամի նախագահ Արտյուշ Գրիգորյանին:

– Կարո՞ղ եք ներկայացնել հարցի էությունը: Խնդրում ե նք մանրամասն ներկայացնել խնդիրը, քանի որ Ջավախքից դուրս այս մասին քիչ է հայտնի: Երեւանում կամ Սփյուռքում մեր ընթերցողները տեղեկացված չեն:

Դեռևս 2012 թվականին Վրաստանի Կենտրոնական ընտրական հանձնաժողովը դիմել էր Վրաստանի Սահմանադրական դատարան ընտրատարածքները վերաձևակերպելու առաջարկով: 2016 թվականի պառլամենտական ընտրություններին ընդառաջ Սահմանադրական դատարանը անդրադարձել է այդ հայցին և բավարարել այն: Ըստ այդ որոշման, ընտրական շրջանները պետք է բաժանվեն այնպես, որ յուրաքանչյուր ընտրատարածքում լինի մոտավորապես 47 հազար ընտրող: Ախալքալաքի և Նինոծմինդայի հայաբնակ շրջանների ընտրողների թվաքանակն առանձին վերցրած պակաս է այդ թվից, ուստի միավորել են որպես մեկ ընտրատարածք, սակայն միասին վերցրած  ավել՝ մոտ 65 հազար, այդ իսկ պատճառով Ախալքալաքի շրջանից 17 գյուղական համայնք, որից առնվազն 14-ը հայկական են, կմիացվեն հարևան Ասպինձայի և Բորժոմի ընտրատարածքին՝ որպես ընտրական համայնքներ:

 – Որքան շատ հայեր լինեն ներգրավված վրացական ադմինիստրատիվ համակարգում, այնքան ավելիշաղկապված կլինի Ջավախքը Վրաստանին: Սա թերեւս Վրաստանին էլ է ձեռնտու: Բայց այս նոր վերաբաժանմամբփաստորեն արհետականորեն պակասեցվո՞ւմ է վրացական կառույցներում ներգրավված հայերի թիվը:

– Իրականում, այո, եթե Վրաստանի իշխանությունները շահագրգռված են, որ հայերը ինտեգրվեն վրացական հանրությանը, ապա պետք է շահագրգռված լինեն պետական կառույցներում հայերի ներգրավվածության բարձրացմամբ: Բայց պատկերը լրիվ այլ է: Չի բացառվում, որ սա ադրբեջանաթուրքական մանիպուլյացիայի հետևանք է: Չորս տարի հետո Վրաստանի պառլամենտը ձևավորվելու է ամբողջովին համամասնական ընտրակարգով: Չորս տարվա համար ընտրատարածքների նման վերաձևակերպումն առնվազն տարօրինակ է: Թեպետ 17 գյուղերն ընդամենը որպես ընտրական միավոր են միացվել այլ շրջանների, այնուամենայնիվ Ջավախքի ազգաբնակչության մոտ կա մտավախություն, որ հետագայում այդ գյուղերը որպես վարչական միավոր արդեն կարող են միացվել օրինակ Բորժոմի շրջանին:

– Ինչպիսի՞ն են այս հարցում միջազգային եւ եւրոպական նորմերը: Ազգային փոքրամասնությամբբնակեցված տարածքներում այսպիսի վերաձեւումները թույլատրելի՞են:

– «Ժողովրդավարություն՝ իրավունքի միջոցով» Եվրոպական հանձնաժողովը (Վենետիկի հանձնաժողով) իր եզրակացության մեջ նշել է ազգային փոքրամասնություններով բնակեցված տարածքներումայս օրինագիծը տառացիորեն կիրառելու անթույլատրելիության մասին: ԱՄՆ-ն նույնպես իր ամենամյա զեկույցներում Վրաստանին  կոչ է անում որպես ժողովրդավարությունն ամրապնդող մեխանիզմ պառլամենտում ավելացնել ազգային փոքրամասնությունների ներկայացուցիչների թիվը:

 – Այս օրինագիծը ինչպե՞ս է ընդունվել: Այն նորությո՞ւն էր ջավախքցի պատգամավորների համար: Նրանք կարո՞ղ էին ինչ-որ կերպ նախապես ազդել ու թույլ չտալ այս փոփոխությունները:

– Իհարկե նորություն չէր: Օրինագիծը հանկարծակի և մեկ օրում չի հայտվել քննարկման սեղանին,կարելի էր ավելի վաղ կազմակերպել քննարկումներ, ավելի վաղ ներկայացվեր դիրքորոշումներ ուառաջարկներ: Համենայնդեպս Ախալքալակում կարծես թե պատրաստվում են դիմելու համապատասխան կառույցներին որոշումը վերանայելու խնդրանքով, իսկ Նինոծմինդայից տեղեկություն չկա:

-Ձեր կարծիքով ինչպիսի՞ լուծում կարելի է տալ ընտրատարածքների վերագծման հարցին:

– Եթե ընտրատարածքների ընտրողների թիվը փոփոխության հնարավոր չէ ենթարկել, ապա որպեսզի Ախալքալակի և Նինոծմինդայի ընտրատարածքներն առանձին վերցրած կարողանան ապահովել համապատասխան ընտրողների թվաքանակ, ըստ այդմ էլ պառլամենտում հնարավորություն ունենան ներկայանալու առանձին  մեծամասնական պատգամավորով, ապա կարող են Ախալքալակի ընտրատարածքին միացնել Ասպինձայի շրջանի հայկական Դամալա գյուղը, Բորժոմի շրջանից 3-4 գյուղեր, որոնք Ախալքալակի շրջանի անմիջական հարևանությամբ են, իսկ Նինոծմինդայի ընտրատարածքին միացնել Ծալկայի շրջանի հայկական գյուղերը: Այս բացառությունը թերևս բխում է առաջին հերթին Վրաստանի պետության շահերից:

-Ի՞նչ կարող է անել ՀՀ–ն կամ Սփյուռքը այս հարցի լուծմանն աջակցելու համար:

- Հայաստանի Հանրապետությունն  անմիջական իր հարևանությամբ գտնվող և իր հայրենակիցներով համապարփակ բնակեցված տարածաշրջանի հետ առնչվող մի շարք խնդիրների շուրջ կարող է միջգերատեսչական կառույցների միջոցով հորդորել, առաջարկել հարևան պետությանը կատարելու որոշակի քայլեր: Սա ընդունված պրակտիկա է բազմաթիվ ժողովրդավարական երկրներում, որը նպաստում է նաև երկու հարևան երկրների հարաբերությունների բարելավմանը:

Նույն շարքից