Առողջապահություն Հասարակություն 

Ինչպե՞ս են բժիշկները մեր առողջության հաշվին փող աշխատում.Մոսկվացի բժշկի խոստավանությունը

analitik.am

Մոսկվայի կլինիկաներից մեկում աշխատող մի բժիշկ կիսվել է բժշկական խաբեությունների մասին՝ բնական է, չհրապարակելով իր անունը:

Մաս 1

Մասնաճյուղում, որտեղ ես աշխատում եմ, վաճառքի հետ կապված ամեն ինչ շատ խիստ է: Առաջին անգամ պլանը չկատարելու դեպքում տուգանում են, երկրորդ անգամ՝ աշխատանքից ազատում: Բոլոր վճարովի բժշկական կլինիկաներում կա այդ պլանը: Եթե բժիշկը չի կարողանում ապահովել ամսվա համար նախատեսված հիվանդների թվաքանակը, ապա նրան ազատում են աշխատանքից:

Ֆինանսական պլանը պետք է կատարել: Յուրաքանչյուր կլինիկա հաշվարկում է, թե ամեն բժիշկ ինչքան եկամուտ պետք է ամսեկան ապահովի: Բժիշկներին մոտիվացնելու համար նրանց բավականին բարձր տոկոսավճարներ են տալիս յուրաքանչյուր հիվանդից:

Այս համակարգը ոչ մի բանով չի տարբերվում ինչ-որ «Եվրոցանցերից» կամ «Կապայինից», որտեղ նույն մեխանիզմն է: Վաճառողներն ունեն ֆիքսված աշխատավարձ և տոկոսավճարներ: Բժշկությունը վերածվել է բջջային հեռախոսների վաճառքի, որտեղ առաջին տեղում ոչ թե հիվանդի առողջությունն է, այլ առաջարկվող ծառայությունների քանակը:

Մաս 2

Այսօր ես հիվանդ ունեի, ով գանգատվում էր փորի շրջանում ցավերից: Նկարագրեց հետևյալ սիմպտոմները՝ անհարմարություն քայլելուց, ծանրություն բարձրացնելիս ցավեր, ծանրության զգացում փորի ներքևի հատվածում: Նկարագրած սիմպտոմներից բացահայտ կասկածներ կար, որ նրա մոտ աճուկի ճողվածք է: Ուսումնասիրելուց հետո արդեն դա հաստատված էր: Երբ նա կանգնում էր, նրա մոտ նկատվում էր աննշան փոփոխվող փքվածություն, որը պառկած ժամանակ անհետանում էր:

Սա պարզ դեպք է, որը հավելյալ ստուգումների կարիք չունի: Կարելի էր միանգամից նրան ախտորոշում տալ և ուղարկել վիրաբույժի մոտ: Բայց մեր կլինկայում, ինչպես բոլոր վճարովի կլինիկաներում, այդպես չի կարելի անել: Մեր կլինիկայում ճողվածքի վիրահատություն չեն անում, իսկ եթե ես նրան ուղարկեի ուրիշ հիվանդանոց, ապա տուգանք կստանայի: Դրա համար էլ ես սկսեցի մեր ստանդարտ վաճառքն իրականացնել՝ արյան ընդհանուր անալիզ, մեզի, կղանքի անալիզ, ինչպես նաև աճուկային հատվածի ուլտրաձայնային հետազոտություն: Ուղարկեցի նաև հարևանի սենյակ՝ ուրոլոգի մոտ, ում մոտ նա, ամենայն հավանականությամբ, կտա ուրիշ անալիզներ և կվճարի կոնսուլտացիայի համար: Մոտավոր, հիվանդը կծախսի  30-40 հազար ռուբլի:

Այս հիվանդանոցում ես արդեն աշխատում եմ վեց տարի: Վերոնշյալ դեպքը սովորական բնույթ է կրում, բայց ինձ միևնույն է մեկ-մեկ խիղճը տանջում է: Հիշում եմ, թե ինչ մտքերով էի  սովորում, ցանկանում էի մարդկանց բուժել, կյանքեր փրկել: Այն ժամանակ խաբեության և ծառայություններ վաճառելու մասին անգամ մտքեր չկային: Բայց ինչպես ասում է կլինիկայի ղեկավարությունը.

«Հիպոկրատն այսօր ակտուալ չէ, և, ընդհանրապես, վաղուց մահացել է, իսկ իմ ընտանիքն ու երեխաները կենդանի են ու ուտել են ուզում»:

Մաս 3

«Քո նման տականքների պատճառով իմ 10 ամսեկան աղջկան դեմոդեկոզ էին ախտորոշել՝ չմոռանալով գումար պահանջել, ինչպես նաև դիսբակտերիոզ: Իմունոլոգի, էնդոկրինոլոգի, ալերգոլոգի և այլ մասնագետների մոտ այցեր, իսկ երեխայի կոպերն արդեն ճաքել էին: Դժոխք գնաս դու, անասուն»:

Իմ հոդվածներից մեկի տակ գրել էր մի կին, ում ես հասկանում եմ և խղճում: Նրա նկարագրած իրավիճակը ամենօրյա բնույթ է կրում: Յուրաքանչյուր հիվանդի մասով ես ստանում եմ բազմաթիվ անալիզների և հետազոտությունների արդյունքներ: Ես երկրորդ այցից եմ ուղարկում այդ անալիզները հանձնելու, որպեսզի հիվանդի մոտ որևէ կասկած չառաջանա:

 Իրականում այդ անալիզները տալու իմաստ հաճախ չկա էլ, բայց, ինչպես ասացի, գոյություն ունի կատարողական պլան՝ յուրքանչյուր հիվանդի մասով:

Երկրորդ՝ դուք անգամ չեք պատկերացնում, թե ինչպես են արվում կամ կեղծվում ձեր անալիզների արդյունքները լաբորատորիաներում:

Մի քանի տարբերակ կա՝

Կլինիկաներ, որոնք խնայում են անալիզներ անցկացնելու հարցում: Ձեզ նշանակել են բազմաթիվ անալիզներ, դուք վճարել եք, բայց հետազոտություն անցկացնում են միայն հիմնական անալիզների մասով կամ էլ ընդհանրապես չեն անցկացնում: Ինչո՞ւ: Ամենայն հավանականությամբ, այդ կլինիկայում գործերն այդքան էլ լավ չեն և նրանք խնայում են անալիզների հաշվին: Արդյունքում ձեր հետազոտությունը սխալ պատկեր է ունենում, որպես հետևանք՝ ոչ ադեկվատ բուժում: Առողջությունը ոչ միայն չի վերականգնվում, այլ նաև ավելի է վատանում, որն էլ իր հերթին նոր հիվանդությունների առիք է դառնում: Դա վատ չի, քանի որ հիմա դուք արդեն այդ կլինիկա կգնաք երկար և մշտապես:

Կլինիկաներ, որոնք անգամ առողջ հաճախորդի վրա  են գումար աշխատում

Ձեզ ստանդարտ անալիզներ են նշանակում, բայց արդյունքները կեղծում են: Հայտնաբերվում է այն, ինչ դուք իրականում չունեք: Դա այդքան էլ սարսափելի չի, քանի որ թեթև բուժում կանցնեք, որը այդքան էլ վնաս չի, հետո նորից անալիզներ կհանձնեք և կպարզվի, որ դուք արդեն բուժվել եք:

Կլինիկաներ, որոնք հաճախորդի մոտ հայտնաբերում են ծանր կամ մահացու հիվանդություններ

Ամենայն հավանականությամբ, դա հետխորհրդային մտածելակերպ ունեցող, մարկետինգից և մենեջմենթից հեռու ղեկավարներ ունեցող կլինիկա է: Խնայում են ամեն ինչի վրա, բժիշկներին շատ քիչ են վարձատրում: Դրանք այն կլինկաներն են, որտեղ բացահայտ խաբեությամբ են զբաղված, բժիշկները փող չունեն և ջղային են:

Վերջին տարբերակ

Կլինիկաներ, որոնք ոչ մի բան չեն կեղծում, բայց գրագետ մենեջմենթի և մարկետինգի շնորհիվ հաճախորդին մանիպուլյացիայի են ենթարկում, որպեսզի նա ինչքան հնարավոր է շատ անալիզներ տա, ուսումնասիորւթյուններ և հետազոտություններ անցնի: Ախտորոշում տալիս են միայն բոլոր հետազոտությունները անցնելուց հետո, որպես կանոն, ադեկվատ բուժում են նշանակում:

Հենց այդպիսի կլինիկայում էլ ես աշխատում եմ: Ասեմ, որ սա ամենավատ տարբերակը չի՝ Ռուսաստանում ամենալավն է: Ճիշտ է, հաճախորդը կծախսի 3-5-10 անգամ ավելի շատ, քան պետք է, բայց գոնե կիմանա, թե իրականում ինչ վիճակում է իր առողջությունը:

Մի քանի խոսք անվճար բժշկության մասին

Հաճախ ինձ ասում են, եթե այդպես է, ապա ավելի լավ է գնանք անվճար հիվանդանոցներ, բայց եթե վճարելու դեպքում են նման բաներ կատարում, ասեք, անվճարի դեպքում ո՞ւմ է պետք ձեր առողջությունը:

Մաս 4

Գրեմ անցյալ շաբաթվա ամենատպավորիչ դեպքերի մասին: Օրերս մեզ մոտ արտահերթ ժողով էր:

Ղեկավարությունը դժգոհ էր մեր բաժնի նվազող եկամուտներից՝ բոլորին նկատողություն արեցին և սպառնացին ազատել աշխատանքից: Սա այն դեպքում, երբ միայն ես ամսեկան մոտ 3.5 միլիոն ռուբլի եկամուտ եմ բերում: Դրվեց խնդիր՝ կրծել հաճախորդներին, եթե անգամ մի թեթև հավանականություն կա, որ հաճախորդի մոտ կարող է ինչ—որ ծանր հիվանդություն լինել, ապա պետք է վախեցնել նրանց, տեղային բուժումներ նշանակել, հավելյալ հետազոտություններ և այլն:

Մեր ուլտրաձայնային հետազոտություն անցկացնող մասնագետը, վախենալով, որ իրեն կազատեն աշխատանքից, լրիվ առողջ հղի կնոջը համոզել էր, որ նրա մոտ պտղաջրերի ժամանակից շուտ արտահոսում է, պլացենտան պատված է կիստաներով, պետք է շտապ կաթիլային միացնել, այլապես նա կարող է կորցնել երեխային:

Նրանց համար, ում հետաքրքրում է, թե ինչքան աշխատավարձ են ստանում մեր կլինիկայում, ասեմ, որ նվազագույն ֆիքսված աշխատավարձը միջինում ամսեկան 10-15 հազար ռուբլի է: Մնացածը տոկոսավճարներն են՝ հիվանդի ընդունելությունից բժիշկը ստանում է   20%, այլ մասնագետի մոտ ուղարկելու դեպքում՝ 5%, անալիզներից՝  8%:

Մաս 5

Հաճախ կարելի է կլինակների պատին փակցված տեսնել այդ ամվսա լավագույն բժիշկների լուսանկարները: Գուցե դուք մտածում եք, որ դրանք լավագույն բժիշկներն են, բայց իրականում դրանք այն բժիշկներն են, ովքեր այդ ամիս շատ փող են բերել կլինիկային:

Շատ հիվանդություններ կարելի է արագ բուժել՝ մեկ-երկու անալիզի ադյունքների վրա հիմնվելով, բայց ղեկավարությանը դա դուր չի գա:

Ամենաստաբիլն այն հիվանդներն են, որոնք մինչև գալը համացանցում կարդում են իրենց հիվանդության մասին մանրամասներ և դրա չբուժման հետևանքները. նրանք միանգամից համաձայնվում են անցնել բոլոր տեսակի հետազոտությունները:

Հաճախորդին բուժելը եկամտաբեր չի, ուստի պետք է ձգել մինչև վերջ: Եթե բուժման ընթացքում էլ ընդունած դեղերի արդյունքում դիսբակտերիոզ  է առաջանում, ապա էլի վատ չի: Հաճախորդը դառնում է ավելի տխուր և համաձայնվում է անցնել բոլոր հետազոտությունները:

Երևի ձեզանից ոմանց մոտ պատահել է, որ երկար ժամանակ բուժվել եք ինչ-որ կլինիկայում, բայց հետո ինչ-որ պահի հոգնել եք կամ ֆինանսական խնդիրներ եք ունեցել և թողել եք բուժումը: Մեկ էլ զգացել եք, որ հիվանդությունն անցավ: Իրականում, շատ հիվանդներ կամ իրենք իրենց են բուժվում կամ էլ բուժման համար շատ թեթև միջամտություն է պետք:

Վերջում էլ, գուցե բացահայտում լինի ձեզ համար, բայց մենք՝ բժիշկներս, մեր նշանակած դեղամիջոցներից շատ շատերը անգամ համապատասխան հիվանդությունն ունենալու դեպքում, չենք ընդունում:

Աղբյուր՝ realmedic.livejournal.com

Նույն շարքից