Ամենաընթերցվածներ Գիտություն Հասարակություն 

Ի՞նչ է զգում մարդը մահանալիս

analitik.am

1976 թվականի հուլիսի 28-ին Չինաստանի Թանշան քաղաքի մոտ տեղի ունեցավ շուրջ 8 մագնիտուդ ուժգնության երկրաշարժ, որի ժամանակ զոհ դարձավ պաշտոնական տվյալներով՝ 242 419 մարդ։

secrets-world.com-ը գրում է՝  Չինաստանի բժիշկները այդ ժամանակ կենդանի մնացածների շրջանում հետազոտություն անցկացրին, պարզելու, թե փրկվածները մահվան հետ բախում ունենալիս ինչ են զգացել։

Հետազոտության արդյունքները հրապարակվել են «Հանրածանոթ բժշկություն» հանդեսում։

Բժիշկների հետազոտությունների համաձայն՝ երկրաշարժից փրկվածների մեծ մասը, ովքեր փլատակների տակ էին մնացել, պատմել են, որ մահվան հետ բախվելիս վախ չեն զգացել, այլ հակառակը, գիտակցությունը ավելի արթուն, խաղաղ և անվրդով է եղել։

Նման վտանգավոր իրավիճակում փրկվածները խուճապի չեն մատնվել, ոմանք անգամ երջանիկ են իրենց զգացել․ իրադարձությունները, որոնք կատարվել են իրենց կյանքում ֆիլմի կադրի պես անցել է աչքի առջևով, և տեսարանները հիմնականում դրական են եղել։

Մանկությունից մնացած զվարճալի հիշողություններ, հարսանեկան արարողություններ, աշխատանքի վայրում հաջողության հասնելու կամ պարգևատրման պահեր և այլ տեսարաններ են եղել․․․

Փրկվածների գրեթե կեսը այնպիսի զգացողություն է ունեցել, ասես հոգին լքում է մարմինը։ Նրանք կարծել են՝ կորցրել են մտածելու ունակությունը։ Մարդկանց մի զանգվածն էլ տարօրինակ զգացողություն է ունեցել՝ ասես ինչ որ խողովակի ներսում են և առաջ են սլանում, լսվել են բղավոցներ, իսկ երբ հասել են խողովակի ծայրին, նրանց թվացել է՝ ուր որ է լույս կերևա։

Շատ քիչ զանգված մահվան հետ բախվելով ուրվականներ է տեսել, որոնց մեծամասնությունը վաղուց մահացած բարեկամներն են եղել։

Երկրաշարժից փրկվածներից հարցաքննվել է մոտավորապես 80 մարդ, և այս հետազոտությունը համարվում է ամենաընդգրկունը նմանատիպ հետազոտությունների մեջ։ Բժիշկները նշել են նաև, որ փրկվածների մեծ մասը մահվան այդ զգացողությունները կյանքի ընթացքում երբեք չեն մոռացել։

Նույն շարքից