Հասարակություն Հարցազրույց Սպորտ 

Ես այս հաղթանակին վաղուց  էի սպասում. Մարիա Գևորգյան

analitik.am

Ինչպես արդեն հայտնել ենք, շախմատի Հայաստանի կանանց 71-րդ առաջնության չեմպիոնական տիտղոսը նվաճել է միջազգային վարպետ Մարիա Գևորգյանը: Analitik.am-ի հետ զրույցում Մարիան պատմել է իր հաղթական տպավորությունների ու անելիքների մասին:

-Մարի՛ա, նախ պատմե՛ք Ձեր հաղթական տպավորությունների մասին: Ի՞նչ զգացողություն պարուրեց ձեզ այն պահին, երբ իմացաք, որ Դուք եք  չեմպիոնը:

- Իհարկե, շատ ուրախ էի, որ վերջապես հաջողվեց նվաճել չեմպիոնական տիտղոսը: Երկու տարի անընդմեջ՝ փոխչեմպիոն էի դառնում: 2014-ին նույնիսկ նույն միավորով, երկրորդական արդյունքով դարձա փոխչեմպիոն: Ուրախ եմ, որ ես եմ չեմպիոնը և, պետք է ասեմ, որ մեծ պատասխանատվություն եմ զգում:

-Մրցաշարին մասնակցելուց առաջ ակնկալու՞մ էինք, որ հենց Դուք կդառնանք  չեմպիոն, թե՞ առաջին հորիզոնականում հայտնվելն անակնկալ էր Ձեզ համար:

 -Յուրաքանչյուր մրցումից առաջ ինքս ինձ տրամադրում եմ, որպեսզի կարողանամ լավ պարտիաներ անցկացնել, և ինչու՞ ոչ, դառնալ չեմպիոն: Այս մրցաշարը, բնականաբար, բացառություն չէր: Ես այս հաղթանակին վաղուց էի սպասում:


-Ո՞ր մրցախաղում հաղթանակն ավելի դժվար տրվեց Ձեզ:

-Երևի առաջին: Նախ մրցաշարի սկիզբն էր,  բացի այդ՝ ես խաղում էի ռեյտինգ -ֆավորիտի հետ: Բայց, բարեբախտամար, այդ պարտիան բարեհաջող ընթացք ունեցավ ինձ համար:

 

-Ինչպես հայտնի է, 2016 թվականի շախմատի համաշխարհային օլիմպիադան անցկացվելու է Ադրբեջանի մայրաքաղաք Բաքվում, իսկ հայ մարզիկի անվտանգությունն այդ երկրում, մեղմ ասած, երաշխավորված չէ: Դուք պատրա՞ստ եք մեկնել Բաքու:

-Այո՛: Եթե հավաքականը մեկնի, ես ևս անպայման կմեկնեմ Բաքու:

Հարցազրույցը վարեց Հասմիկ Բալեյանը

Նույն շարքից