Բիզնես Հարցազրույց 

Menu.am-ի նվերը հայ զինվորներին. անվճար առաքում անգամ սահմանամերձ զորամասեր

analitik.am

Հայզինվորն այսօր ունի ուշադրության կարիք և լավ է, երբ պարզապես միմյանց նկատմամբ ակնկալվող ուշադրությունը կարողանում է ճիշտ ժամանակին տեղ հասնել: Բանակի 24-րդ տարեդարձին նվիրված միջոցառումներին անմասն չմնաց նաև «Մենյու  Գրուպ» ընկերությունը: Այդ առիթով զրուցեցինք կազմակերպության հիմնադիր -տնօրեն Վահան Քերոբյանի հետ:

 -Այսօր Menu.am գրուպի կողմից անվճար սնունդ է առաքվում ոչ միայն մայրաքաղաքի, այլև՝ ՀՀ տարածքում գտնվող մյուս զորամասեր: Ինչպե՞ս ծնվեց այս հրաշալի գաղափարը: Առաջի՞ն անգամ եք նման ծրագիր իրականացնում:

 -Մտահաղացումը դեռ վաղուց կար, պարզապես առիթ չէր եղել այն իրականացնելու ևհունվարի 28-ը՝ մեր բանակի այս փառահեղ օրը, լավ առիթ հանդիսացավ իրականացնելու այն, որի համար անչափ ուրախ ենք և այդուրախությունը մեզ հետ բաժնեկցում են նաևմեր պատվիրատուները: Իհարկե, սա թերևս մերառաջին փորձն էր այսպիսի ծրագիրկազմակերպելու հարցում, բայց վստահ եմ, որհետագայում ավելի մեծ մասշտաբով և ավելիհետաքրքիր կկարողանանք այսպիսինախաձեռնություններն կյանքի կոչել:

-Արդյո՞ք բոլոր զորամասերն են ընդգրկվածայդ ծրագրի մեջ, թե կոնկրետ ընտրված զորամասեր կան, որտեղ սնունդ եք առաքելու:

 -Այո՛, անխտիր բոլոր զորամասերը թե՛ ՀՀ և, թե՛ ԼՂՀ-ի ամենատարբեր հեռավորությանվրա գտնվող, նույնիսկ, սահմանամերձգոտիներում տեղակայված զորամասերը:

 -Ո՞ւմ կողմից են կատարվում պատվերները:

-Հիմնական պատվերները ստանում ենք զինվորների և զինծառայողների ծնողների, հարազատների ու ընկերների կողմից:

 -Բացի սնունդի առաքումը, ունե՞ք այլ նվերներ զինվորներիհամար:

 -Ցավոք սրտի այնքան արագ պատրաստվեցինքայս օրվան, որ ժամանակ չունեցանք նվերներ ևայլ անակնկաներ պատրաստելու մերզինվորների համար, բայց կարծում եմ, որ այսփոքրիկ բաց թողումը հետագայումկկարողանանք լրացնել:

Զրուցեց Վ. Գիշյանը

menu logo am

Նույն շարքից