Մշակույթ 

Մահացել է հայտնի ռուսաստանցի երգիծաբան Արկադի Արկանովը

analitik.am

Մոսկվայում 82 տարեկան հասակում մահացել է հայտնի գրող, երգիծաբան ու դրամատուրգ Արկադի Արկանովը։

Մարտի 14-ին Արկանովը տեղափոխվել էր Մոսկվայի հիվանդանոցներից մեկը։

Արկադի Արկանովը ծնվել է 1933 թվականի հունիսի 7-ին, Կիեւում։ 1957-ին նա ավարտել է Սեչենովի անվան Մոսկվայի բժշկական ինստիտուտը։ Արկանովը մոտ 15 գրքի հեղինակ է։ Նրա պիեսները բեմադրվել են Երգիծանքի թատրոնում։ Նա վարել է «Ծիծաղի շուրջը» եւ «Սպիտակ թութակ» հաղորդումները։

Նույն շարքից