Մշակույթ 

Մարտին Սկորսեզեն պատրաստվում է ֆիլմ նկարահանել Շեքսպիրի «Մակբեթ» պիեսի հիման վրա

analitik.am

Ռեժիսոր Մարտին Սկորսեզեն պատրաստվում է ֆիլմ նկարահանել Ուիլյամ Շեքսպիրի «Մակբեթ» պիեսի հիման վրա, գրում է Газета-ն։



 

Ֆիլմի հիմքում կլինի Քենեթ Բրանայի «Մակբեթ» թատերական բեմականացումը, որի պրեմիերան կայացել է 2013-ին Մանչեսթերում` Թատերական միջազգային փառատոնի ընթացքում։

 



«Եթե ամեն ինչ լավ ընթանա, Սկորսեզեն կնկարահանի բեմադրության կինոտարբերակը։ Մենք դեռևս աշխատում ենք պայմանագրի վրա։ Դա ցանկալի նախագիծ է, հարցը միայն գրաֆիկն է։ Շատ մեծ հույս ունեմ, որ ամեն ինչ կստացվի»,- ասել է Բրանան։

 



Նրա խոսքով՝ Սկորսեզեն կարող է բեմադրության նյութի հետ անել «այն ամենը, ինչ ցանկանում է»։

Նույն շարքից