Մշակույթ 

Տարոն Մարգարըանը պարգեւներ է շնորհել հայ թատերական արվեստի գործիչներին

analitik.am

Երևանի քաղաքապետ Տարոն Մարգարյանը, Թատրոնի միջազգային օրվա առթիվ, Երևան քաղաքի թատերարվեստի ոլորտում ունեցած ավանդի, գեղարվեստական արժեքների ստեղծման և տարածման համար Պատանի հանդիսատեսի թատրոնի դերասանուհի Արև Սանթրոսյանին, Հ. Պարոնյանի անվան երաժշտական կոմեդիայի պետական թատրոնի դերասան Արա Դեղտրիկյանին, Համազգային թատրոնի դերասան, բեմադրիչ Դավիթ Հակոբյանին և դերասան Վրեժ Հակոբյանին պարգևատրել է Երևանի քաղաքապետի Ոսկե մեդալով: Ծննդյան 80-ամյակի առթիվ Երևանի քաղաքապետի Ոսկե մեդալով է պարգևատրվել նաև Երևանի թատրոնի և կինոյի պետական ինստիտուտի դասախոս Ռուբեն Մարուխյանը: Իսկ Հ. Պարոնյանի անվան երաժշտական կոմեդիայի պետական թատրոնի դերասան Արթուր Կարապետյանը ծննդյան 50-ամյակի առթիվ է պարգևատրվել Երևանի քաղաքապետի Ոսկե մեդալով:

 

Երևանի քաղաքապետարանի տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի վարչությունից հայտնում են, որ Երևան քաղաքի թատերարվեստի ոլորտում ունեցած ավանդի, գեղարվեստական արժեքների ստեղծման և տարածման համար Գ. Սունդուկյանի անվան ազգային ակադեմիական թատրոնի դերասան Արմեն Սարգսյանը, Հր. Ղափլանյանի անվան դրամատիկական թատրոնի դերասան Բաբկեն Չոբանյանը, Երևանի կամերային պետական թատրոնի դերասան, ռեժիսոր Արշալույս Հարությունյանը և Համազգային թատրոնի դերասան Մխիթար Ավետիսյանը պարգևատրվել են «Երևան քաղաքի մշակույթի պատվավոր գործիչ» հուշամեդալով:

Նույն շարքից