Հայաստան Հարցազրույց Քաղաքականություն 

Պետք է շատ լուրջ վերաբերվենք օմբուդսմենի և՛ թեկնածությանը, և՛ պաշտոնին. Կարինե Աճեմյան

analitik.am

Այսօր ԱԺ Պետաիրավական հարցերի մշտական հանձնաժողովում քննարկվեց Մարդու իրավունքների պաշտպանի պաշտոնում թեկնածու առաջարկելու կարգը:

Analitik.am-ը զրուցեց ՀՀԿ-ական պատգամավոր Կարինե Աճեմյանի հետ՝ պարզելու համար, թե ՀՀԿ-ն այդ պաշտոնի համար ինչ թեկնածուներ ունի.

«Կոնկրետ ինչ-որ անձի մասին չեմ լսել, ով պիտի առաջադրվի որպես Մարդու իրավունքների պաշտպան: Ինչպես հայտնի է, Պետաիրավական հարցերի հանձաժողովն այս հարցը պիտի քննարկի և այնտեղ էլ պետք է թեկնածուն որոշվի: Իսկ այն պնդման հետ կապված, թե Պետաիրավական հանձնաժողովում մեծամասնությունը հանրապետկաններն են ու դրա համար է այնտեղ որոշվելու, թե ով է ՄԻՊ թեկնածուն, պիտի ասեմ, որ հանձնաժողովի նախագահն արդեն նշել է՝ եթե կա անհանգստություն, ապա այդ հարցը կարելի է քննարկել: Անկեղծ ասած՝ չգիտեմ, թե ով կարող է լինել ՄԻՊ պաշտոնում: Միգուցե եթե առաջադրված լիներ, մտածեինք՝ տվյալ մարդն արժանի՞ է այդ պաշտոնին, թե՞ ոչ: Մեր կուսակցության ներսում ինչ-որ քննարկումներ չեն եղել հավանական թեկնածու ընտրելու վերաբերյալ: Կարժում եմ, որ յուրաքանչյուր ժողովրդավար երկրի համար այս ինստիտուտը շատ կարևոր է: Պետք է շատ լուրջ վերաբերվենք օմբուդսմենի և՛ թեկնածությանը, և՛ պաշտոնին, և՛այն քննարկումներին, որոնք աղերսներ ունեն դրա հետ»:

Նույն շարքից